Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 337, մահվան՝ 7 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 162 131 է, մահվան դեպքերինը՝ 3629
Հայաստանում հունվարի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 337 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 162 131-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 2929 է:
Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Հունվարի 10-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 700 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3629-ի:
Մեկ օրում առողջացածների թիվն ավելացել է 419-ով, ընդհանուր առողջացածների թիվը 149 312 է, փաստացի բուժվողներինը՝ 9190 (մեկ օրում նվազել է 89-ով): Մեկ օրում արվել է 2096 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 162 131 թեստ: