«ՀՀ նախագահն ու «Լուսավոր Հայաստանը» այս ամենը կարող էին կանխել՝ ժամանակին դիմելով ՍԴ։ Այնպես որ, թող լռեն և «լուրջ դեմքերով» ավելորդ մտավարժանքներ չանեն»

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Միայն սահմանադրական ճանապարհով․․․
Այն, որ Հայաստանում առկա է քաղաքական, սոցիալական ճգնաժամ, վտանգված է պետականությունը, կարծես ընդունում են բոլոր քաղաքական, հասարակական ուժերը, նույնիսկ ՀՀ նախագահը, «Լուսավոր Հայաստանը» և այլ «առաջադեմ» ուժեր։

Եվ բոլոր ուժերն ու գործիչները, այդ թվում՝ վերոնշյալներն ու իրենց արմատական համարող ուժերը հայտարարում են․ «Վարչապետի հեռացումը միայն սահմանադրական ճանապարհով»։ Իհարկե, ողջունելի է, որ կարծես, Հայաստանում բոլոր ուժերը ցանկանում են գործել օրենքների և սահմանադրության շրջանակներում։

Համենայնդեպս, մի քանի հարցեր ունեմ նշյալ ուժերին և գործիչներին, հատկապես ՀՀ նախագահին և «Լուսավոր Հայաստանին»․

-Նախ, կարծես,մինչ 2018թ․ ստի և կեղծիքի հեղափոխությունը, այն ժամանակների ընդդիմության և քաղ․ հասարակության ներկայացուցիչները հայտարարում էին , որ սահմանադրական հանրաքվեն կեղծվել է և սահմանադրությունը լեգիտիմ չէ։ Արդ, ի՞նչ պատահեց, որ այդ նույն մարդիկ այսօր պահանջում են՝ միայն սահմանադրական ճանապարհով։

– ՀՀ Սահմանադրության և օրենքներին համապատասխան էին, արդյո՞ք, 2018թ․ վարչապետի հրահանգով ամբոխի կողմից ԱԺ–ի շրջափակումը։

– 2019թ․ նույն վարչապետի հրահանգով նույն ամբոխի կողմից ՀՀ դատարանների շրջափակումը։

– 2019թ․ ՍԴ անդամներին «թոշակի» ուղարկելու մասին օրենքը։

– 2020թ․ ՍԴ անդամներին պաշտոնազրկելու մասին օրենքը հանրաքվեի դնելը։

– 2020թ․ ՍԴ անդամներին «օրենքով» պաշտոնանկ անելը։

– 2020թ․ նոյեմբերի 9-ին վարչապետի կողմից ստորագրված կապիտուլյացիան։

Շարքը կարելի է շարունակել։

ՀՀ նախագահն ու «Լուսավոր Հայաստանը» այս ամենը կարող էին կանխել, ժամանակին դիմելով ՍԴ։ Այնպես որ, թող լռեն և «լուրջ դեմքերով» ավելորդ մտավարժանքներ չանեն։ Իրավիճակի համար նրանք նույնպես պատասխանատու են ,կամ առնվազն իրենց անգործությամբ, կամ վարչապետի հետ համագործակցությամբ։։Իսկ «արմատական ընդդիմությո՞ւնը»․․․»։

Տեսանյութեր

Լրահոս