Բաժիններ՝

Լոնդոնի քաղաքապետը Covid-19-ի դեպքերի մեծ թվի պատճառով հայտարարել է արտակարգ իրավիճակ

Լոնդոնի քաղաքապետ Սադիք Խանը կորոնավիրուսի դեպքերի մեծ թվի պատճառով արտակարգ իրավիճակ է հայտարարել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում: Այս մասին հայտնում է The Guardian-ը:

Լոնդոնում հիվանդանոցները պայքարում են հիվանդների մեծ հոսքի մեջ:

Քաղաքապետը նման որոշում է կայացրել մայրաքաղաքի Ազգային առողջապահական ծառայության, տեղական իշխանությունների, Անգլիայի հանրային առողջության և շտապ օգնության ծառայությունների հետ քննարկումներից հետո:

Միացյալ Թագավորությունում ընդհանուր առմամբ գրանցվել է կորանավիրուսի 2 մլն 957 հազար 472 դեպք, որից մահացել է 79 հազար 833 մարդ, առողջացել է 1 մլն 364 հազար 821-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս