Բաժիններ՝

ԱՄՆ ավելի քան 200 կոնգրեսական կոչ է անում հեռացնել պաշտոնից նախագահ Դոնալդ Թրամփին

ԱՄՆ Կոնգրեսի արդեն ավելի քան 200 կոնգրեսական կոչ են անում հեռացնել պաշտոնից նախագահ Դոնալդ Թրամփին: Այս մասին ուրբաթ հայտնել է NBC News հեռուստաալիքը:

Գրեթե բոլոր այդ կոնգրեսականները դեմոկրատական կուսակցությունից են, կամ անկախ։ Նրանց շարքերում միայն մեկ հանրապետական է ՝ Ադամ Կիզինգերը Իլինոյս նահանգից։

Հունվարի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հազարավոր կողմնակիցներ բողոքի ցույցեր են կազմակերպել Կապիտոլիումի մոտակայքում, նրանց մի մասը ներխուժել է շենք, որտեղ կոնգրեսականները պատրաստվում էին հաստատել ընտրությունների քվեարկության արդյունքները, ըստ որոնց հաղթել է դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս