Բաժիններ՝

Կապիտոլիումի ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում շենքի շրջակայքում

Վաշինգտոնի Կապիտոլիումի ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում շենքի շրջակայքում և մանրակրկիտ զննում է բոլոր կասկածելի անցորդներին: Ինչպես տեղեկացնում NBC News հեռուստաալիքը, ուժայինները զինված են ինքնաձիգերով։ Անվտանգության գոտում տեղադրվել են մետաղական և բետոնե պատնեշներ։

Հունվարի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հազարավոր կողմնակիցներ բողոքի ցույցեր են կազմակերպել Կապիտոլիումի մոտակայքում, նրանց մի մասը ներխուժել է շենք, որտեղ կոնգրեսականները պատրաստվում էին հաստատել ընտրությունների քվեարկության արդյունքները, ըստ որոնց հաղթել է դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս