«Չեմ լիազորում Նիկոլ Փաշինյանին հանդես գալ իմ անունից, բանակցել կամ ստորագրել որևէ փաստաթուղթ». Էդուարդ Հովհաննիսյան
Բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը ֆեյսբուքիժյան իր էջում գրել է.
«Ես՝ ՀՀ արժանապատիվ քաղաքացի Էդուարդ Հովհաննիսյանս, հայտարարում եմ, որ.
1. Չեմ լիազորում Նիկոլ Փաշինյանին հանդես գալ իմ անունից, բանակցել կամ ստորագրել որևէ փաստաթուղթ;
2. Նիկոլ Փաշինյանը չի արտահայտում Հայ Ազգի կամքը, գտնվում և գործում է ՀՀ օրենքներից դուրս;
3. Նրա կողմից ստորագրած որևէ միջազգային փաստաթուղթ չի կարող ունենալ իրավազորություն և ենթակա չէ կիրառման ՀՀ ինքնիշխան տարածքում՝ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:
ՀՀ արժանապատիվ քաղաքացի՝
Էդուարդ Հովհաննիսյան»: