Սյունիքի մարզի Շուռնուխ բնակավայրը ԽՍՀՄ տարիներին Հայաստանի ՍՍՀ և Ադրբեջանի ՍՍՀ սահմանից հեռու է եղել առնվազն 1 կմ
Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սյունիքի մարզի Շուռնուխ բնակավայրը ԽՍՀՄ տարիներին Հայաստանի ՍՍՀ և Ադրբեջանի ՍՍՀ սահմանից հեռու է եղել առնվազն 1 կմ։ Դա են վկայում նաև 1961թ․ հրատարակված պաշտոնական ատլասի քարտեզները՝ հաստատված ԽՍՀՄ ամենաբարձր մակարդակով։
Քարտեզում հստակ երևում է, որ Գորիս-Կապան ճանապարհից մինչև սահման առնվազն 1 կմ հեռավորություն կա։ Քարտեզի մասշտաբը 1։1․000․000 է։
Շուռնուխի 11 տները կառուցված են անմիջապես ճանապարհի կողքին, հետևաբար ամբողջությամբ մտնում են ՀՀ տարածքի մեջ։ Եթե ուշադիր նայենք, կնկատենք նաև, որ ճանապարհի որևէ հատված Ադրբեջանի ՍՍՀ տարածքով չի անցնում։
Ատլասը տրամադրելու համար շնորհակալ եմ Gayane Muqoyan-ին։ Այս ապացույցը ևս ուղարկեցի Շուռնուխի գյուղապետին և Սյունիքի ղեկավարությանը՝ թշնամու սեղանին դնելու և առայժմ բանակցային ճանապարհով մեր տարածքները պահելու համար։
Այս փաստական ապացույցները շարունակում եմ համառորեն ներկայացնել նաև ՀՀ կառավարությանը։ Եթե վերջապես մեկին սա պետք է, պատրաստ եմ ձեզ հետ ևս կիսվել։ Ադրբեջանի հետ Մոսկվայում բանակցելիս հաստատ պետք կգա։ Եթե ես պաշտոնապես ներկայացնեի ՀՀ-ն ու հայկական ազգային, պետական շահերը, ինձ, միանշանակ, պետք կգար յուրաքանչյուր նման փաստ»: