Եթե ժողովուրդը չարթնանա, վաղը ուշ կլինի․ մենք իսկապես պետականության կործանման եզրին ենք․ Վարդան Պողոսյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը սահմանադրագետ Վարդան Պողոսյանն է։

Վարդան Պողոսյանը ոչ միայն սահմանադրագետ է, իրավունքի մասնագետ, այլև առաջին կրթությամբ նա միազգայնագետ-քաղաքագետ է, սովորել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում (МГИМО) և Գերմանիայում՝ Բոննի համալսարանում՝ քաղաքագիտություն և իրավունք մասնագիտացումներով։

Նա ժամանակին, որպես իրավախորհրդատու, ի թիվս այլ իրավաբանների, ներգրավված է եղել Արցախյան հիմնախնդրի բանակցային փաստաթղթերի քննարկման և ձևավորման աշխատանքներում։ Այդ իսկ պատճառով հարցազրույցի առաջին հատվածում մենք զրուցել ենք Արցախի շուրջ նախկինում և ներկայում տեղի ունեցող իրադարձությունների, բանակցային գործընթացների մասին։ Նա նաև 2015 թվականի հանրաքվեով ընդունված Սահմանադրության համահեղինակ, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ է եղել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031