Մեծ Բրիտանիան թույլատրել է թագավորության տարածքում «Moderna» պատվաստանյութի կիրառումը
Մեծ Բրիտանիան թագավորության տարածքում թույլատրել է կորոնավիրուսի դեմ «Moderna» պատվաստանյութի օգտագործումը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Դեկտեմբերի 6-ին Դեղերի եվրոպական գործակալությունը կորոնավիրուսի դեմ «Moderna» պատվաստանյութի օգտագործումը թույլատրել էր նաև Եվրոպական Միության տարածքում:
«Moderna» տեսակի պատվաստանյութը ստեղծել է աշխարհահռչակ հայ գործարար Նուբար Աֆեյանի հիմնադրած «Moderna Therapeutics» կենսատեխնոլոգիական ընկերությունը: Պատվաստանյութի օգտագործումը թույլատրված է նաև ԱՄՆ տարածքում: Նոյեմբերի 16-ին Moderna-ն հայտարարել է կորոնավիրուսի պատվաստանյութի՝ մոտ 95 տոկոս արդյունավետության մասին: