Բաժիններ՝

Բրազիլիայում կորոնավիրուսի նոր շտամով վարակման դեպք է հաստատվել

Բրազիլիայի գիտնականները հայտնաբերել են երկրում կորոնավիրուսի նոր տեսակով կրկնավարակի առաջին դեպքը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Globo պարբերականին:

Լրատվամիջոցի տվյալներով, վարակվածը Սալվադոր քաղաքի բնակչուհի է: Դեռևս չի նշվում, թե ինչպես է նա տարել հիվանդությունը:

Բրազիլիայում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է 2020թ. փետրվարի 26-ին: Այժմ երկրում վարակի հաստատված դեպքերի թիվը 7 մլն 961 հազար 673 է: Վարակի հետևանքով մահացել է 200 հազար 498 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031