Բաժիններ՝

Դոնալդ Թրամփը դատապարտել է Կապիտոլիումի վրա հարձակումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դատապարտել է Կապիտոլիումում անկարգությունների ժամանակ բռնության դրսևորումները։ Այս մասին ԱՄՆ նախագահը հայտարարել Է Twitter-ում տեղադրված երկու րոպեանոց տեսաուղերձում։

Նրա խոսքով՝ Կապիտոլիումի գրավման մասնակիցները Միացյալ Նահանգները «չեն ընդունում» որպես երկիր։ Պետության ղեկավարը խոստացել է, որ անկարգությունների մասնակիցները «կվճարեն» օրենքը խախտելու համար:

«Ինչպես բոլոր ամերիկացիները, ես ևս զայրացած եմ բռնությունից, անօրինականությունից և մղձավանջից»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Նա հավելել է, որ անկարգություններ կազմակերպողներին արտաքսելու և անվտանգության նպատակով նա կարգադրել է անհապաղ կիրառել Ազգային գվարդիան և դաշնային իրավապահ մարմինները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ազգային գվարդիան կիրառել են, մասնավորապես, ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի կարգադրությամբ:

«Ամերիկան կա և միշտ պետք է լինի օրենքի ու կարգի երկիր»,- եզրափակել է Թրամփը:

Վաշինգտոնում նախագահական ընտրությունների արդյունքների հաստատումից առաջ Կոնգրեսի կողմից աննախադեպ անկարգություններ են տեղի ունեցել, որոնք սկսվել են հանրահավաքում Թրամփի ելույթից և ընտրությունների կեղծման մասին նրա հերթական հայտարարությունից հետո: Պետության ղեկավարի հազարավոր կողմնակիցներ մեկնել են Կոնգրեսի շենքի մոտ, բախումներ են կազմակերպել ոստիկանության հետ, ապա ներխուժել Կապիտոլիում։

Ուժայինները արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ են կիրառել։ Չորս մարդ է զոհվել. նրանցից մեկին` ԱՄՆ ռազմաօդային ուժերի կին վետերանին, ոստիկաններից մեկն է գնդակահարել, և ստացած վնասվածքներից նա մահացել է հիվանդանոցում:

Թրամփը մայրաքաղաք է ուղարկել Ազգային գվարդիան, իսկ ցուցարարներին կարգուկանոնի կոչ է արել։ Մի քանի ժամ անց նախագահի կողմնակիցներին վտարել են Կապիտոլիումից, Սենատը և Ներկայացուցիչների պալատը շարունակել են աշխատանքը:

Դրանից հետո Կոնգրեսը հաստատել է, որ Ջո Բայդենն ընտրվել է պետության ղեկավարի պաշտոնում։

Թրամփն իր հերթին խոստացել է, որ իշխանության փոխանցումը խաղաղ կլինի՝ չնայած քվեարկության արդյունքների հետ անհամաձայնությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս