Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 361, մահվան՝ 8 նոր դեպք
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 2908 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Հունվարի 8-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 696 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 8 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3604-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 573 է, ընդհանուր առողջացածներինը՝ 147 961, փաստացի բուժվողներինը՝ 9850 (մեկ օրում նվազել է 220-ով)։ Մեկ օրում արվել է 1700 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 604686 թեստ։