«Տվե՛ք Նախագահական ինստիտուտին լիազորություններ ու նոր պահանջե՛ք չափելի արդյունք». Էդուարդ Աբրահամյան
Նախագահ Արմեն Սարգսյանի օգնական Էդուարդ Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է նախագահական ինստիտուտի վերաբերյալ քննադատություններին։
«Տվե՛ք Նախագահական ինստիտուտին ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ու նոր պահանջե՛ք չափելի արդյունք։
Սակայն շատերը մեր հանրության մեջ միգուցե արդարացիորեն ակնկալում են նախագահից կամ նախագահական ինստիտուտից հստակ քայլեր, անընդմեջ պահանջում են, որ անի այս կամ այն գործողությունը` հաճախ չգիտակցելով, որ նա գործելու լիազորություններ ՉՈւՆԻ։
Առաջարկում եք Օրենք, Սահմանադրությու՞ն խախտի։
Ոմանք պնդում են` դե եթե լիազորություններ չունի` թող գնա։ Ինչների՞ս է պետք այդպիսի ինստիտուտ։
Այսինքն ավելի տրամաբանական չէ՞ արդյոք հավասարակշռել պետական ինստիտուտները` զսպման ու հակակշռման մեխանիզմների տրամաբանության մեջ` տալով նախագահական ինստիտուտին լիազորություններ։
Երբ ձեր ձեռքը դուրս է ընկնում, դուք գնում եք բժշկի մոտ, ակնկալելով, որ նա կվերականգնի՞ ձեռքի ֆունկցիան, թե՞ ուզում եք, որ նա ընդհանրապես կտրի այդ ձեռքը։
Կամ եթե մարդ ունենում է ուժեղ գլխացավ կամ ուղեղի ցնցում, չի՞ ձգտում արդյոք կարգավորել գլխի աշխատանքը, թե՞ գնում-կտրում է այն։
ՏՎԵ՛Ք լիազորություններ ու ամեն օր պահանջեք արդյունավետ աշխատանք ու շոշափելի արդյունք»,- գրել է Աբրահամյանը։