Արդարադատության նախարարությունը որևէ ընթացակարգի շրջանակում որևէ պայմանագիր չի ստացել. Ռուստամ Բադասյան

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հերքել է մամուլում տարածվող տեղեկություններն այն մասին, թե արդարադատության նախարարությունը ստացել է պայմանագրի նախնական տարբերակը, որի ստորագրումը նախատեսվում է Մոսկվայում Հայաստանի վարչապետի և Ադրեջանի նախագահի հանդիպման ընթացքում:  ՀՀ արդարադատության նախարարը մամուլում տարածվող տեղեկությունները հերքել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ:

«Ցավոք, ապատեղեկատվությամբ մարդկանց նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու գործելաոճը չի դադարում։ ՀՀ արդարադատության նախարարությունը որևէ պայմանագիր չի ստացել որևէ ընթացակարգի շրջանակում։ Մամուլում տարածվող տեղեկությունը սուտ է»,- գրել է Բադասյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031