«Հատիս»-ը գերազանցել է «Գյումրի»-ին տարվա առաջին խաղում. Բասկետբոլի կանանց առաջնություն
Հայաստանի բասկետբոլի կանանց առաջնությունում կայացել են հերթական տուրի խաղերը:
VBET Հայաստանի առաջնությունում «Հատիս»-ը հյուրընկալվելիս 58-41 հաշվով հաղթանակ տարավ «Գյումրի» ակումբի նկատմամբ։
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Ռիմա Մանուկյանը(Գյումրի), ով վաստակեց 24 միավոր։
Առաջնությունը կանցկացվի շրջանաձև համակարգով` 6 շրջանով: Այնուհետև 6 շրջանների արդյունքների հիման վրա թիմերը հանդիպումները կշարունակեն փլեյ-օֆֆ փուլում:
Այս պահի դրությամբ մրցաշարային աղյուսակի առաջատարը «Լես Ֆոքս»-ն է, իսկ «Հատիս»-ը երկրորդն է: «Գյումրի»-ն եզրափակում է լավագույն եռյակը: