Ռուս խաղաղապահները ԼՂ-ում ավելի քան 427 հա տարածք են ականազերծել, վնասազերծվել է 19,6 հազար պայթուցիկ առարկա. ՌԴ ՊՆ
2020-ի նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից իրականացված գործողության ընթացքում մաքրվել է շուրջ 427 հա տարածք, 160,8 կմ ճանապարհ, 617 բնակելի շինություն, այդ թվում՝ 22 սոցիալապես կարևոր օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 19,6 հազար պայթուցիկ առարկա, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։
Նշվում է, որ Ստեփանակերտի ծայրամասերի ականազերծման և մաքրման ընթացքում ռուս խաղաղապահները կիրառում են ժամանակակից «Ուրան 6» ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք թույլ են տալիս պայթյունավտանգ աշխատանքների կատարման ժամանակ ապահովել զինծառայողների անվտանգությունը և եղանակային ցանկացած պայմաններում պահպանել տեղանքի մաքրման բարձր տեմպը:
Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները և չաշխատող զինամթերքը դուրս են բերվում և ոչնչացվում հատուկ սարքավորված զինափորձարանում: Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։