Երուսաղեմում շուրջ 2000 տարվա վաղեմության գտածոներ են հայտնաբերվել
Հնագետները Երուսաղեմում հնագույն գտածոներ են հայտնաբերել: Այս մասին հայտնում է Ռիա նովոստին, հղում անելով Իսրայելի տուրիզմի նախարարության մամուլի ծառայությանը: Գտածոների թվում է ջրի համար նախատեսված տարան, որն ըստ հնագետների, 2000 տարվա պատմություն ունի: Այն նախատեսված է եղել ծեսերի անցկացման համար:
Հնագետները հայտնաբերել են նաև բյուզանդական շրջանի տաճարի մնացորդներ: Գիտնականները ենթադրում են, որ այն կառուցվել է VI դարում և որ այն ծառայել է մոտ 200 տարի:
Գտածոները հայտնաբերվել են «Բոլոր ազգերի եկեղեցու» այցելուների համար նախատեսված կենտրոնի և ստորգետնյա թունելի շինարարության արդյունքում:
Սուրբ գրքի համաձայն, եկեղեցին կառուցվել է այն տեղում, որտեղ Հիսուս Քրիստոսը ձերբակալությանը նախորդող գիշերն աղոթել է:
Դեկտեմբերի 26-ին հայտնի էր դարձել, որ պեղումների արդյունքում Պոմպեյում հայտնաբերվել է սննդի կրպակ, որտեղ պահպանվել են որմնանկարներ, որոնց վրա մթերքներ են պատկերված: Ինչպես նաև հայտնաբերվել են բադի ոսկորներով լի տարաներ: