«Զոհերի իրական թիվը չհրապարակելը բխում է միայն Նիկոլի շահերից»․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ ՊՆ-ն, ըստ pastinfo.am կայքի, հայտարարել է, որ պատերազմի ընթացքում զոհված հայ զինծառայողների իրական թիվը գաղտնիք է։
Առնվազն տարօրնակ է, երբ պատերազմի օրերին, իբրև թե չէին թաքցնում մեր զոհերի մասին իրական տվյալները, և հայտարարում էին ամենօրյա ռեժիմով։ Իսկ պատերազմից հետո, զոհերի իրական թիվը հանկարծ որոշեցին դարձնել գաղտի՞ք։ Ո՞րն է տրամաբանությունը, երբ սովորաբար հակառակն է լինում։

Իսկ եթե ՊՆ-ում, առ այսօր, մեր զոհերի իրական թվերը չգիտեն, ապա ինչպե՞ս էին պատերազմի օրերին, այդքան ճշգրիտ հաշվում ադրբեջանի զոհերը թվերը (օրինակ՝ հոկտեմբերի 31-ի դրությամբ, ՊՆ -ն հայտարարել է, որ ադրբեջանն ունի 6947 զոհ)։

Հ.Գ. Զոհերի իրական թիվը չհրապարակելը բխում է միայն Նիկոլի շահերից»։

Տեսանյութեր

Լրահոս