«Մեր մեծ ռեգիոնում ռազմական կուտակումներ են սկսվել, իսկ ռեգիոնի շուրջն անհանգիստ է». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը ում եւ ինչն են մոնիթորինգ, այսինքն մշտադիտարկում անելու։ Այս հարցն է առանցքայինը։ Առաջին հայացքով թուրքական թռչող սարքերը հայերին է հետեւելու, իսկ ռուսականը՝ ադրբեջանցիներին, սակայն իրականությունն այլ է։

Իրականում թուրքերը ստուգելու են ռուս խաղաղապահների քանակը, որ չավելացնեն, զենքերի տեսակներն են հաշվառելու, իսկ ռուսները՝ թուրք-ադրբեջանական։ Իրականում ռուսներն ու թուրքերն իրար են մշտականապես դիտարկելու։ Սա փոխում է այդ կենտրոնի խնդիրներն ու նպատակները, նաեւ՝ հետեւանքները։ Իսկ զարգացումները խոստանում են անկանխատեսելի լինել, կամ էլ’ կանխատեսելի։

Մեր մեծ ռեգիոնում ռազմական կուտակումներ են սկսվել, իսկ ռեգիոնի շուրջն անհանգիստ է»:

Տեսանյութեր

Լրահոս