
Սամվել Կարապետյանը 5 մլն դոլար է հատկացրել Հայաստանում և Արցախում հումանիտար ծրագրերի համար

«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը 5 մլն դոլար է հատկացրել հումանիտար և սոցիալական ծրագրերի իրականացման համար, որոնց նպատակն է Հայաստանի և Արցախի կայուն զարգացման ապահովումը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Սամվել Կարապետյանի որդին՝ Սարգիս Կարապետյանը:
«Իմ ընտանիքը միշտ կանգնել է իր ժողովրդի կողքին: Նաև հիմա ենք կանգնած: Հորս որոշմամբ այսօր օգնության հերթական տրանշն է հատկացվել: 5 մլն դոլար կծախսվի հումանիտար և սոցիալական ծրագրերի իրականացման համար, որոնց նպատակն է Հայաստանի և Արցախի կայուն զարգացման ապահովումը:
Ես անընդհատ տեսնում եմ, թե անկախ հնարավորություններից՝ ինչպես ենք մենք, մեզնից յուրաքանչյուրն իր ուժերի ներածին չափով ավանդ բերում ընդհանուր մեծ գործին: Այսօր մեր գործողություններից կախված կլինի այն, թե ինչպիսի օրինակ կծառայենք մեր երեխաներին և ինչպիսին կլինի մեր Հայրենիքը վաղը: Մենք կկարողանանք, ես հավատում եմ»,- նշել է Սարգիս Կարապետյանը: