
Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-ում նրա «Իմ քայլը» խմբակցությունը, ՔՊ-ն կանգնելու են Հայոց պատմության դատաստանի առաջ. Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանն անդրադարձել է թշնամու՝ Սյունիքի մարզում տեղակայվելու փաստին՝ գրելով. «Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-ում նրա Իմ քայլը խմբակցությունը, ՔՊ-ն կանգնելու են Հայոց պատմության ԴԱՏԱՍՏԱՆԻ առաջ: Առայժմ այսքանը. հայերենը չունի հարմար բառ, նկարագրելու իշխանության ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ»:
Նա հիշեցրել է՝ երբ առաջին անգամ՝ հոկտեմբերի 20-ին գրել էր, որ «ադրբեջանցիները առանց կռվի մտել էին Զանգելան, Միջնավան, մոտեցել Մեղրիի սահմանին, Նիկոլի քարոզչամեքենան, կառավարությունը, ՊՆ-ն ու գյոռբագյոռ պրոպագանդիստները հարձակվել էին» իր վրա ու հիմա այդ մարդիկ ձայն չեն հանում, երբ ադրբեջանցիները մոտենում/մտնում են Որոտան, Շուռնուխ»: