Ինչու է շտապում նիկոլը և հանձնում Շուռնուխը. Top-News.am 

Այսօր ադրբեջանցիները մտան Շուռնուխ: նիկոլը կարող է երջանիկ լինել: Այն գյուղում, որտեղ ձգեցին չափերն անցած, իր հովանավորությունը վայելող լտտբ-ականների ականջը եւ դուրս շպրտեցին, այսօր ադրբեջանցիներ են հայտնվել:

Մի կարեւոր հանգամանք եւս. Շուռնուխի եւ ոչ մի մասը նույնիսկ Խորհրդային Հայաստանի տարիներին Ադրբեջանին չի պատկանել: Այսօր հենվելով GPS-ի վրա եւ բանավոր պայմանավորվածությամբ սահման, միջպետական սահման որոշել ոչ թե անհեթեթություն, այլ սովորական դավաճանություն է:

Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչու է շտապում նիկոլը, ինչու է ասում, որ բանավոր պայմանավորվածությամբ սահման է որոշում: Նա հասկանում է, որ շուտով, շատ շուտով թողնելու է վարչապետի պաշտոնը, իսկ մինչ այդ սպասարկում է ադրբեջանցիների շահերը:

Սա Խորհրդային Հայաստանի քարտեզի Շուռնուխի հատվածն է: Տեսեք, որ գյուղը եւ ճանապարհն ամբողջովին ՀԽՍՀ-ում են:

Իսկ ահա, երբ առաջնորդվում ես GPS-ով, գյուղի մի հատվածը տներով հայտնվում են Ադրբեջանում: նիկոլը նվերը նվերի հետեւից է մատուցում Ադրբեջանին: Եւ նույնիսկ Շուռնուխը, որը Ադրբեջանի հետ ճանապարհել չի ունեցել, հայտնվում է ադրբեջանցիների վերահսկողության ներքո: նիկոլը դեռ հրաժարական չի տվել, չի տալիս: Նա պատրաստվում է այլ նվերներ եւս հանձնել:

Եւ ի՞նչ, մենք պետք է առաջնորդվենք GPS-ո՞վ: Իհարկե՝ ոչ; Պարզապես, երբ Հայաստանում նորմալ իշխանություն ձեւավորվի, արդեն հսկայական ջանքեր են պահանջվելու ադրբեջանցիներին Շուռնուխից քշելու համար:

Եւ եթե հանկարծ նիկոլի մտքով անցնի կամ նրան թույլ տան GPS-ով որոշել Տավուշի մարզի եւ Ադրբեջանի սահմանները, ապա, օրինակ, Կիրանց գյուղի մի մասը, այդ թվում գյուղ մտնող երկու ճանապարհները հայտնվում են Ադրբեջանում:

Ի դեպ, խորհրդային տարիներին, նույնիսկ ըստ խորհրդային քարտեզների այդպես չի եղել: Բայց եթե նիկոլին թույլ տանք, ապա Կիրանցի մի հսկա մասը ճանապարհներով նա կվերցնի եւ կնվիրի Ադրբեջանին:

Հետեւությունը թող անեն ՀՀ քաղաքացիները:

Top-News.am 

Տեսանյութեր

Լրահոս