
Հայեր թմբիրից զարթնել է պետք, հետոն չի լինելու. Արշավիր Ղարամյան

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ի դեմս ադրբեջանա-թուրքական զինուժի ձգում է Սյունիքի պարանոցին նետված սեղմօղակը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը:
«Հայեր թմբիրից զարթնել է պետք, հետոն չի լինելու…
Մինչև ՀՀ-ում իշխանությունը և ընդիմություն «ջուջուլ-պուպուլիկ են» խաղում, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ի դեմս ադրբեջանա-թուրքական զինուժի ձգում է Սյունիքի պարանոցին նետված սեղմօղակը։
Հ.Գ.1.Արցախը այլևս Հայաստան չէ…
Հ.Գ.2. Հա մոռացա հիշեցնեմ,որ Սիրիայի հյուսիսային շրջանները և Իդլիբի նահանգը, ևս ՍԱՀ միջազգայնորեն ճանաչված տարածքներ էին…»,– գրել է նա։