Ամանորի գիշերը Ֆրանսիայում հրկիզվել է 861 ավտոմեքենա
Ամանորի նախօրեին՝ դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը, Ֆրանսիայում հրկիզվել է 861 տրանսպորտային միջոց: Այս մասին տեղեկացնում է «Europe 1» ռադիոկայանը: Ֆրանսիական լրատվամիջոցի հավաքագրած տվյալներով այս թիվը շատ ավելի քիչ է, քան 2020-ի ցուցանիշը, երբ դեկտեմբերի 31-ի հունվարի 1-ի գիշերն այրվել են 1,457 տրանսպորտային միջոցներ: Վիճակագրական այս անկումը կարելի է պայմանավորել առողջապահական իրավիճակով ու այդ պատճառով սահմանված պարետային ժամով:
«Այդ ցուցանիշը 41 տոկոսով ցածր է նախորդ տարվա ռեկորդային թվից: Հարկ է նշել, որ այս Ամանորի նախօրյակին աննախադեպ էր նաև այն, որ ժամը 20: 00-ից սահմանված է պարետային ժամ, իսկ այդ վայրերում տեղակայվել էին 100,000 ոստիկան և ժանդարմ»,-հայտնում է լրատվամիջոցը: