
Անդրե Չալըշըրը կարիերան կշարունակի Հունաստանում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Անդրե Չալըշըրը կարիերան կշարունակի այլ ակումբում:
Չալըշըրը Շվեդիայի առաջնությունից կարիերան կշարունակի Հունաստանում: «Գյոտեբորգ»-ից հեռացած Չալըշըրը այսուհետ կխաղա «Ապոլոն Սմիրնիս»-ում: Պայմանագրի այլ կետերի հետ կապված մանրամասնությունները հայտնի չեն:
«Ապոլոն Սմիրնիս»-ը Հունաստանի առաջնությունում 11-րդ տեղում է և ունի 12 միավոր:
Անդրե Չալըշըրը «Գյոտեբորգ»-ում էր 2018 թվականից: Պաշտպանն ակումբի կազմում դարձել Շվեդիայի գավաթակիր և մասնակցել է 97 խաղի: