23-ամյա ռուս դարպասապահ Վլադիմիր Սուգրոբովը հեռացել է «Փյունիկ»-ից։
Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է ստորագրել Արտակ Եդիգարյանի հետ։
Ամերիկայի Միացյալ Նահանգներում մեկ օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակի ավելի քան 73 հազար նոր դեպք: Արդեն չորրորդ օրն է՝ երկրում մեկ օրում կորոնավիրուսից մահացածների թիվը անցնում է հազարը:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի պնդմամբ 2020 թվականի հուլիսյան մարտերը ցույց են տվել՝ ՀՀ-ի հռչակած արժեքներն անցան թեստը։ Այս մասին Ռուբինյանն ասաց Ազգային անվտանգության ռազմավարության նվիրված հանրային քննարկման ժամանակ։
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով` արդարադատության առաջին դասի խորհրդական Սասուն Վաչագանի Գաբրիելյանը նշանակվել է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ։
Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների ակտիվացման հետ կապված՝ առողջապահության նախարարության կողմից ափամերձ տարածքների ջրի որակի դիտարկման շրջանակներում իրականացվել են նախնական թունաբանական հետազոտություններ, որոնց արդյունքում սուր թունավոր ազդեցության մասին վկայող փոփոխություններ չեն նկատվել։
«Ռազմավարությունն ունի տրամաբանություն, աստեղ փորձել ենք ներդնել Հայաստանի Հանրապետության հիմնական շահերը, որոնք առանձնացվել են 3 կետի՝ ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն և Արցախի անվտանգություն։ Այսպիսով՝ մենք ԱՀ-ին տվել ենք ՀՀ շահի ամենաբարձր մակարդակը»,- նշեց Գրիգորյանը և հավելեց, որ տարածքային ամբողջականության, Հայաստանի սուվերենության հետ միասին Արցախի անվտանգությունը համարվում է ՀՀ կարևորագույն շահերից մեկը։
«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի մարզչական շտաբը համալրել է ուկրաինացի մասնագետ Անդրեյ Բերեզովչուկը:
Հուլիսի 25-ին տեղի ունեցավ «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության համաժողովը, որի ընթացքում ամփոփվեց կուսակցության նախորդ տարվա իրականացված աշխատանքն ու առաջարկներ հնչեցին հետագա գործունեության հետ կապված՝ հաշվի առնելով երկրում տիրող ծանր սոցիալ-տնտեսական և քաղաքական իրավիճակը:
Հուլիսի 24-ին «Ծիրանի» ռեստորանային համալիրում բազմամարդ խնջույք կազմակերպելու համար ՀՀ ոստիկանապետը չի պատժվի։ Ավելին՝ ՀՀ վարչապետը մտադիր չէ անգամ ծառայողական քննություն կատարելու հանձնարարություն տալ։
Հուլիսի 25-ի ցերեկը, 26-29-ի գիշերը և երեկոյան առանձին շրջաններում, 30-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:
Իրանում համավարակի տարածումից ի վեր կորոնավիրուսը հաղթահարել է ավելի քան 250 հազար մարդ:
168.am-ի ռուսաստանյան աղբյուրներն ահազանգում են ադրբեջանցիների կողմից հայ ազգաբնակչության վրա հարձակվելու ու սադրանքների նոր դեպքերի մասին։ Այս գիշեր՝ ժամը 1-2-ի հատվածում, Մերձմոսկովյան Շչերբինկա քաղաքում ադրբեջանցիները հարձակվել են հայերի վրա, տրավմատիկ զենքով վիրավորել 3 հոգու:
Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիզոր դեսպան Վարդան Տողանյանը կոչով դիմել է ՌԴ-ում բնակվող հայերին: Դեսպանը նշել է, որ կապի մեջ են համայնքի բոլոր ներկայացուցիչների հետ, գնահատում են իրավիճակը՝ Կալինինգրադից մինչև Կամչատկա, հայաշատ Մոսկվա ու այլ շրջաններ:
Հուլիսի 18-ից 25-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 260 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 2300 կրակոց:
Ֆրանսիական Air France ավիաընկերությունը հուլիսի 24-ին վերսկսել է Երեւան-Փարիզ իր շաբաթական չվերթերը։
«Փյունիկը» Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2020/21 մրցաշրջանի տնային խաղերը կանցկացնի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում:
Հանրակրթության հայոց լեզու և գրականություն առարկաների չափորոշիչ և ծրագրեր մշակող աշխատանքային խումբը տեղեկացնում է, որ ոսկեդարի և միջնադարյան հայ գրականությունը ներառվելու է ուսումնական ծրագրում:
«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է ստորագրել կիսապաշտպան Սարգիս Շահինյանի հետ։
9-ամյա Հայկ Ներսեսյանը, որն արդեն 18 վիրահատություն է տարել, բոլորի օգնության կարիքն ունի։ Հայկը պետք է վիրահատվի Գերմանիայում, վիրահատության համար պահանջվող 16 հազար եվրոյից մնացել է հավաքել 3600 եվրո։
Հայաստանում ազատությունից զրկված անձինք նորից հնարավարություն կունենան ամսվա ընթացքում ունենալ մինչև երեք ժամ տևողությամբ մեկ տեսակցություն, ինչից զրկված էին արտակարգ դրության հաստատումից մինչև այսօր։ Համապատասխան որոշումն ընդունեց Կառավարությունը հուլիսի 23-ի նիստում՝ չզեկուցվող հարցերից մեկով՝ փոփոխություն կատարելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» օրենքում։
Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը հայտնել է, որ հուլիսի 30-ին երկրում ազգային սգո օր կհայտարարվի՝ ի հիշատակ կորոնավիրուսից մահացածների:
Ուկրաինայում շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել: Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժել է 9 մարդ:
ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է Կառավարությանը հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2020 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը:
Ռուսաստանի Դաշնությունում վերջին 24 ժամում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5871 նոր դեպք, 146 հոգի մահացել է, 8366-ը՝ ապաքինվել։
Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվիե Վերանը հարցազրույցներից մեկում նշել է, որ չի կարող բացառել՝ կորոնավիրուսի դեպքերի աճի պայմաններում երկրորդ անգամ երկրի սահմանների փակումը:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ Ռուսաստանում ապրող ադրբեջանցիների կողմից ձեռնարկվող հակահայկական հարձակումները մեկնաբանելով ասացի, որ դրանք ոչ միայն Ադրբեջանի ղեկավարության հակահայկական հռետորաբանության արտահայտություն են, այլեւ Ռուսաստանը ապակայունացնելու, Ռուսաստանը ազգամիջյան բախումների թատերաբեմ դարձնելու փորձ:
Արցախի Հանրապետությունում հուլիսի 25-ի դրությամբ՝ կորոնավիրուսի 10 նոր դեպք հաստատվել:
Երեկ՝ առավոտյանի ժամը 11.00-ի շրջանում, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը խրոխտ հաղորդագրություն տարածեց այն մասին, որ բացահայտել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից տեղեկություններ ստանալու փորձեր:
Պետական եկամուտների կոմիտեն հետևողականորեն շարունակում է հսկողական միջոցառումներ իրականացնել իրավախախտումների բացահայտման ուղղությամբ: