Բաժիններ՝

Դատապարտում ենք ընդդիմությանը լռեցնելու վայրագ փորձերը և պահանջում անհապաղ բացահայտել այս հանցագործությունը․ «Հայրենիք» կուսակցությունը՝ Բաբկեն Հարությունյանի ավտոմեքենան վնասելու մասին

«Հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որով պահանջում է Ոստիկանությունից անհապաղ բացահայտել կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանի ավտոմեքենան վնասելու դեպքը։ Հայտարարությունում ասվում է․

«Այս գիշեր հրոսակները վնասել են «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանի ավտոմեքենան։

«Հայրենիք»-ը դատապարտում է ընդդիմությանը լռեցնելու վայրագ փորձերը՝ այս միջադեպը համարելով քաղաքական հետապնդման դրսևորման մի տեսակ։

«Հայրենիք» կուսակցությունը պահանջում է ոստիկանությունից անհապաղ բացահայտել այս հանցագործությունը, հակառակ դեպքում հիմք կլինի կարծելու, որ ոստիկանությունը սատարում է նման գործելաոճը։

Կուսակցությունը ևս մեկ անգամ հայտարարում է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին լռեցնելու բիրտ ու հակաօրինական միջոցները բախվելու են պայքարի ավելի հուժկու միջոցների»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031