Մեղրով թխվածքների սիրահարների համար. կեքս՝ սալորաչրով
Բաղադրիչներ
1. Ալյուր – 390 գ
2. Սալորաչիր – 250 գ
3. Ձու – 2 հատ
4. Շաքարավազ – 1/2 ճ/գ
5. Թունդ թեյ – 3/4 ճ/գ
6. Մեղր – 300 գ
7. Կարագ – 100 գ
8. Սոդա – 1 թ/գ
9. Փխրեցուցիչ – 1 թ/գ
10. Դարչին – 2 թ/գ
Պատրաստման եղանակը
1. Թունդ թեյ պատրաստել և թափել բաժակի 3/4-ը:
2. Փափուկ կարագը խառնել մեղրի և շաքարավազի հետ, ավելացնել թեյը և հարել ձվերը:
3. Ալյուրը, սոդան, փխրեցուցիչը և դարչինը խառնել, վրան լցնել մեղրային խառնուրդը:
4. Սալորաչիրը լվանալ, չորացնել, մանր կտրատել և ավելացնել խմորին:
5. Խմորը լցնել յուղաթղթով պատված կաղապարի մեջ:
6. Թխել 160 աստիճան ջեռոցում, մինչև պատրաստ լինելը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը