«Գործի անցնեք, սպայի պատիվը պահեք, միացեք ժողովրդին ու այս մեղսունակին ասեք՝ հեռանա». Գեղամ Մանուկյանը դիմեց Օնիկ Գասպարյանին
Քաղաքացիները շարունակում են շրջափակած պահել Կառավարության շենքը՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը դիմելով Կառավարության շենքում գտնվող պաշտոնյաներին՝ նշեց, որ նրանք բոլորը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Հայաստանի ու Արցախի ազգային անվտանգության համար մեծագույն վնաս են։
«Ալիևը երեկ Իշխանաձորում էր, Հայաստանի սահմանների մոտ, ձեր ասած Հայաստանի։ Հայաստանի սահմանները շատ ավելի լայն էին, Նիկոլն այդ սահմանները փակեց ու բերեց մինչև Սյունիքի գյուղեր»,- նշեց Գեղամ Մանուկյանը։
Այնուհետև դիմելով ոստիկաններին, Զինված ուժերին, Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին՝ Գեղամ Մանուկյանն ասաց, որքան Նիկոլ Փաշինյանը մնում է վարչապետի աթոռին, այնքան երկիրն անպաշտպան է դառնում։
«Դմում եմ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին, սիրելի եղբայր, արձակուրդ եկած զինվորները երեկ ուղևորվում էին Արցախ, սակայն նրանց թույլ չեն տվել շարունակել իրենց ճանապարհը, ստիպված վերադարձել են Սիսիանի զորամաս, մեր դիրքերը դատարկվում են, սա հարված է մեր ազգային անվտանգությանը, որովհետև այս շենքում նստած է մի անմեղսունակ, որը չի կարողանում որևէ քաղաքական հարց լուծել։ Դուք պետք է որոշեք, գործի անցնեք, ձեր պարտականությունը կատարեք, սպայի, գեներալի պատիվը պահեք, միացեք ժողովրդին ու այս մեղսունակին ասեք հեռանա»,-շեշտեց Գեղամ Մանուկյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում