Միայն թուրքը, ջհուդը, տկարամիտը, խելապակասը կարող է մուտք գործել եկեղեցի և պատարագ խաթարել. Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ

Վաղ առավոտից քաղաքացիները շրջափակել են կառավարության շենքը՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը: Կառավարության դիմաց ելույթ ունեցավ նաև Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Ահարոն քահանա Մելքումյանը՝ ասելով.

«Ես տեղեկացա, որ հայրենիքի գլխավոր սրբապիղծը հրահանգել է, որպեսզի կիրակի հարձակում գործեն Սիսիանի եկեղեցու քահանայի վրա, երբ պատարագ է անում և Մայր Աթոռի: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ Էրդողանը կամ Ալիևը մոլլաների դեմ լարեն ժողովրդին: Ավելին, նայեք թուրքական հեռուստաընկերությունները, Էրդողանն ասում է՝ մեր մզկիթները մեր զորանոցներն են, մեր մինարեթները՝ մեր սրերը:

Հիմա լսեք, մի բան պետք է պատմեմ: Ովքեր պետք է գնան դեպի եկեղեցի: Սովետմիության տաքուկ շրջանում, երբ եկեղեցիներ էին մտնում, կողոպտում, չեկիստները մտնում էին եկեղեցի ու սկսում նկարները քաշքշել: Մեկն ասում է՝ դե եթե Աստված կա, թող ինձ պատժի, տեսեք, ես սրբանկարներն եմ հանում, ժողովրդի միջից մեկն ասում է՝ Աստված արդեն քեզ պատժել է: Ով երեխա ունի, թող երեխայի աչքերին նայի, ով չունի՝ թող իմանա, մեծ դատաստանի պիտի արժանանա: Միայն թուրքը, ջհուդը, տկարամիտը, խելապակասը կարող է մուտք գործել եկեղեցի և պատարագ խաթարել:

Բոլորը թող նկատի ունենան, ով եկեղեցու վրա կհարձակվի, ով հայրենիք կվաճառի, երկնային դատաստանին է արժանանալու, Աստծո ցասումին:  Եկեք Սյունիք, տեսեք, թուրքը հային իր տնից հանում է: Որոտան գյուղում ասում է գնա,  սա է իմ տեղը: Մարդիկ GPS-ով հող են վաճառում: Սա հանուն հայի կեցության, տեսակի համար պայքար է: Կա՛մ մեր սրբությունները պահպանում ենք, կա՛մ հասարակությանն ասում ենք՝ գնացեք, մենք հայրենիքը տալիս ենք թուրքին, ուրիշ տարբերակ չկա»:

Տեսանյութեր

Լրահոս