
Վարդան Գրիգորյանը կազատվի Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Վարդան Գրիգորյանը դեկտեմբերի 21-ից կազատվի Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնից: Այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Վարդան Գրիգորյանին 2020 թվականի դեկտեմբերի 21-ից ազատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: