«Փակ նիստի ժամանակ Մարիա Կարապետյանն ասաց՝ հայ գերիների հետ կապված Ադրբեջանը չի խախտում միջազգային կոնվենցիաները». Անի Սամսոնյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի խոսքով՝ իշխանական պատգամավոր Մարիա Կարապետյանն այն պատգամավորն է, որը հայ ռազմագերիների հարցի հետ կապված քննարկում իրականացնելու համար, հայտարարեց, որ իրենց ասել է, թե քաղաքական դիվիդենտներ են շահում հայ ռազմագերիների հարցը քննարկելու համար:

«Ըստ էության, այդ փակ նիստի ժամանակ մենք հասկացանք, թե ինչու էր տիկին Կարապետյանը պնդում, որպեսզի այդ հանդիպումը փակ լինի: Փակ հանդիպման ժամանակ տիկին Կարապետյանը մեզ հետ կռիվ էր անում, մասնավորապես, պարոն Մարուքյանի հետ, թե մենք ինչու ենք բարձրաձայնել Ադրբեջանի զորահանդեսում նախատեսվող Ադրբեջանի այն մտայնության մասին, որ մեր ռազմագերիներին կարող են ցույց տալ: Եվ տիկին Կարապետյանը բերում էր մի փաստարկ, որ ինքը չի կարծում, թե Ադրբեջանը նման բան կանի, որովհետև Ադրբեջանը չի խախտում միջազգային կոնվենցիաները: Ի պատասխան նրա, որ մենք նշեցինք, թե արդյո՞ք չեն տեսնում,  թե ինչպես են այնտեղ վերաբերվում մեր ռազմագերիներին, տիկին Կարապետյանը որևէ արձագանք չի տվել»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Անի Սամսոնյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ հայտարարությունների ժամին Անի Սամսոնյանն ասել էր, որ Մարիա Կարապետյանը գերիների հարցով հրավիրված փակ քննարկման ժամանակ ասել էր, որ Ադրբեջանում հայ գերիներին լավ են վերաբերվում:

Ինչին ի պատասխան՝ Մարիա Կարապետյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ նման բան չի ասել:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս