Բաժիններ՝

Երևանի պետական կամերային երգչախումբը միջազգային փառատոնում արժանացել է Գրան պրի մրցանակի

Բուլղարական «Вместе в 21 веке» 15-րդ միջազգային փառատոնի շրջանակում Երևանի պետական կամերային երգչախումբը և կոմպոզիտոր Վիլլի Վայները արժանացել են մրցանակների։ Այս մասին տեղեկանում ենք Կամերային երաժշտության ազգային կենտրոնի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։

«Այս տարի իրադարձությունն անցկացվել է առցանց ձևաչափով, մասնակցել են ավելի քան 39 երկրի ներկայացուցիչներ:

Փառատոնի ամենաբարձր՝ Գրան պրի մրցանակին արժանացել է Երևանի պետական կամերային երգչախումբը և կոմպոզիտոր Վիլլի Վայները:

Առանձնահատուկ շնորհավորում ենք երգչախմբին և Վայներին՝ դժվարին իրավիճակներում մշակութային խրամատը պահելու և երկրին մրցանակներ բերելու առթիվ: Մաղթում ենք նորանոր ձեռքբերումներ»,- ասվում է գրառման մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031