Լեհաստանի ԱԳ նախարարը Չինաստանը ռազմական մարտահրավեր չի համարում ՆԱՏՕ-ի համար

Չինաստանն իրենից մեծ, բայց ոչ թե ռազմական մարտահրավեր է ներկայացնում ՆԱՏՕ-ի համար: Այդ մասին, հայտարարել է Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնեւ Ռաուն՝ հանդես գալով Լեհաստանի ռադիոյի եթերում:

Վերջերս Ռաուն մասնակցել է ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդին: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ն կորոնավիրուսը համարում է Չինաստանի կենսաբանական զենքը, նախարարը պատասխանել է, որ «այդպիսի ձեւակերպումները հաճախ չէ, որ հնչել են»: «Այնուամենայնիվ, բանավեճերի ժամանակ ընդգծվել է, որ Չինաստանը, ելնելով իր աճող հզորությունից եւ մի շարք ոչ պայմանական քայլերից, այդ թվում՝ լրատվական ոլորտում, ներկայացնում է մեծ, թեեւ ոչ ռազմական մարտահրավեր միության համար»,-ասել է Ռաուն: Ավելի վաղ ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների ԱԳ նախարարները համաձայնեցրել են Չինաստանի վերաբերյալ համապարփակ զեկույցը, որտեղ գնահատել են այդ երկրի աճող ակտիվությունը եւ սպառնալիքները դաշինքի համար: Ինչպես հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, «Չինաստանը ՆԱՏՕ-ի հակառակորդը չէ»: Նա հանդես է եղել Չինաստանի հետ համագործակցության օգտին սպառազինությունների նկատմամբ վերահսկողության, կլիմայի փոփոխության բնագավառում, առեւտրի բնագավառում, հավելելով, որ «կան նաեւ մարտահրավերներ. Չինաստանն ունի աշխարհում մեծությամբ երկրորդ պաշտպանական բյուջեն»:

Չինաստանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Պեկինը պատրաստ է երկխոսություն վարել եւ համագործակցել ՆԱՏՕ-ի հետ՝ հավասարության եւ փոխադարձ հարգման հիման վրա: Այնտեղ հավելել են, որ «Չինաստանը երբեք չի դիմել ստիպողական դիվանագիտության կամ ահաբեկման դիվանագիտության, ավելի շուտ, Չինաստանը դրանց զոհն է»:

Ինչպես հայտարարել են ՉԺՀ-ի ԱԳՆ-ում, Չինաստանը «մնում է մի երկիրը, որն ավանդ է ներդնում գլոբալ խաղաղության եւ աշխարհակարգի պահպանման գործում», պահպանում է հավատարմությունը համաշխարհային զարգացման ուղուն եւ կշարունակի ավանդ ներդնել գլոբալ խաղաղության բնագավառում», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս