Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 356, մահվան՝ 26 նոր դեպք

Հայաստանում նոյեմբերի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 356 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 135 124-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 22 քաղաքացի, մահացածների թիվը 2164 է:

Անցած մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք: Նոյեմբերի 30-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 538 է, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2706-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 1078 է, ընդհանուր առողջացածներինը՝ 108 442, փաստացի բուժվողներինը՝ 23 976 (մեկ օրում նվազել է 748-ով): Մեկ օրում արվել է 1098 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 510127 թեստ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30