«Հատուկ նրանց համար, ովքեր դեռ չեն հասկացել, թե ինչ է կատարվում մեր տնտեսության հետ». Էդգար Կարապետյան
«Գալաքսի» ընկերությունների խմբի ռազմավարության և ինովացիաների գծով տնօրեն, Սթենֆորդի համալսարանի շրջանավարտ, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի դասախոս Էդգար Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«‼️Հատուկ նրանց համար, ովքեր դեռ չեն հասկացել, թե ինչ է կատարվում մեր տնտեսության հետ‼️
Տնտեսությունը գտնվում է աղետալի վիճակում և դրան հասել ենք վերջին 2 տարիների անհետևողական, պոպուլիստական և անգրագետ տնտեսական քաղաքականության արդյունքում:
Իսկ արդյունքները հետևյալն են (դեռևս միայն 2020թ. հունվ-սեպտ.)` պատերազմի արդյունքները դեռ հաշվի չառնված.
– Տնտեսական անկում -6,6%
– Արդյունաբերության անկում -3,7% (առանց հանքարդյունաբերության)
– Գյուղատնտեսության նոմինալ աճ 0,6%
– Շինարարության անկում -15,7%
– Ծառայությունների անկում -11,7%
– Արտահանման անկում -4,4%
– Ներմուծման անկում -13,7%
Ուղղակի ներդրումների Զուտ ներհոսքը 2019-ին կազմել է ընդամենը $99մլն ($230մլն 2018-ին և $193մլն 2017-ին): 2020թ.-ի արդյունքները առավել աղետալի կլինեն:
Իսկ աղետի արդյունքները մենք արդեն իսկ քաղում ենք.
– Դրամի արժեզրկում (գնման փոխարժեքը արդեն իսկ $1-ը 520-525 դրամ)
– Գների աճ (զգացվող պարենային ապրանքների գների բարձրացումով)
– Փոքր բիզնեսի տոտալ cash deficit (նիսյաի տետրերի հաստացում և «տրվում է վարձով» ցուցանակների ավելացում)
– Հարկային եկամուտների թերակատարում 9 ամսում (-12,4% սկզբնական պլանից)
Երկարատև հետևանքները դեռևս առջևում են` եկամուտների անկում, գործազրկություն և աղքատության աճ:
Իսկ պատերազմի տնտեսական հետևանքները դեռ նոր ենք զգալու:
Էստեղ են ասել – Աստված էլ բեթարից ազատի…»:
Էդգար Կարապետյանի լուսանկարը՝ Էմին Արիստակեսյանի