
Ավտովթար՝ Գյումրիում․ 2 հոսպիտալացվածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Նոյեմբերի 24-ին, ժամը 12:04-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ղարիբջանյանի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ղարիբջանյանի խճուղու թիվ 3/8 հասցեում գտնվող «CPS» գազալցակայանի մոտ բախվել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դավիթ Ս․, ծնված 1992 թ.) և «Freightliner» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Վրաստանի Հանրապետության քաղաքացի Ռամազ Ուռուշաձե, ծնված 1968 թ.)։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները (Արմենակ Հ․, ծնված 1992 թ․ և Արկադի Վ․, ծնված 1991 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Գյումրի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները վարորդի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ ուղևորներինը՝ ծայրահեղ ծանր։
Փրկարարները հոսանքազրկել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան: