
«Նիկոլ, զանգիր Պուտինին… տեղից էլ քո անմիտ քայլերից ստորացել ենք բոլորով». Հովհաննես Ավետիսյան

Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Պետությունը նա է, երբ իր յուրաքանչյուր քաղաքացու կյանքը թանկ է նրա համար: Օրինակ ԱՄՆ-ը, իր քաղաքացուն գերությունից հետ բերելու համար մի ամբողջ պետության վրա տնտեսական սանկցիաներից սկսած մինչև քաղաքական ճնշումներ գործադրեց ու հասավ իր ուզածին:
Մենք իհարկե ԱՄՆ չենք, սարեր ձորեր հեռու ենք դրանց կշռից և ուժից, բայց կարելի է չէ մի քիչ պատասխանատու գտնվել սեփական քաղաքացիների կյանքի հանդեպ: Բանակ կանչելուց պիտի հասկանայիք, որ նրանց կյանքերի պատասխանատվությունը ձեր վրա է:
Չգիտեմ էլ սա ինչի եմ ասում, քանզի տանը մարդ չկա, պետությունը անտեր է:
Ուղղակի սիրտս տրաքում է, որ սրա մասին մտածում եմ. Այ անխիղճներ հետ բերեք տղեքին դժողքից:
Ձեզ մի պահ իրենց տեղը պատկերացրեք, խելագարվելիք է, ո՞նց եք հանգիստ քնում, երկու շաբաթ արդեն անցավ, դուք դեռ հանձնաժողով-մողով եք խաղում:
Նիկոլ, զանգիր Պուտինին, թող Ալիևի հետ խոսի, խաղեր մի տվեք, տեղից էլ քո անմիտ քայլերից ստորացել ենք բոլորով:
Մի անգամ գոնե քաղաքացիներիդ համար վիզ ծռի, մի քանի տասնյակի կյանքը փրկելու համար զանգիր, դրանից կարևոր բան այս պահին մեկ էլ դա է»: