Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը պատարագի եկան՝ մեծ թվով թիկնապահների ուղեկցությամբ. News.am
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա տիկին Աննա Հակոբյանը Էջմմիածնի մայր տաճար պատարագի եկան՝ մեծ թվով թիկնապահների ուղեկցությամբ: Այս մասին տեղեկանում ենք News.am-ից: Նրանց տաճարի տարածք մուտք գործելուց հետո թիկնապահները փակեցին տաճարի դարպասները:
Հիշեցնենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր՝ նոյեմբերի 22-ին, տեղի է ունենում արցախյան պատերազմի նահատակների հիշատակի արարողությունը։ Հիշատակի արարողությանը մասնակցում է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Հայաստանի Հանրապետության նախագահն օրեր առաջ հանդես էին եկել կոչով՝ նոյեմբերի 22-ը հայտարարել արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օր։
Որոշվել է այդ օրը հայկական բոլոր եկեղեցիներում կատարել հիշատակի արարողություն: