Էդուարդ Շարմազանովին հրավիրել են ՀՔԾ
Հրավիրվել եմ ՀՔԾ։ 2.5 տարի պայքարել եմ ու պայքարելու եմ ապազգայնության ու պարտվողականության դեմ։Մեզ բռնելով չեք վախեցնելու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Այս իշխանությունը հայտնվելու է հայ ժողովրդի պատմության աղբանոցում ,ինչպես հայտնվել են Անիի Բագրատունյաց թագավորությունը հակառակորդին կտակած Հովհաննես-Սմբատն ու Կարսը թուրքին զիջողները։
Հաղթանակ խոստացող,բայց պատերազմ ու պարտություն բերած պոպուլիստը պետք է ինքնակամ ու անցնցում հեռանա»,-գրել է Շարմազանովը: