Իշխան Սաղաթելյանը ազատ արձակվեց դատարանից, բայց հրավիրվել է ՀՔԾ

Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրից ազատ արձակվեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ հայտնում է Yerkir.am-ը։

Նրա պաշտպան Լուսինե Սահակյանը լրագրողներին տեղեկացրեց, որ թեև ձերբակալումը ոչ իրավաչափ է ճանաչվել, բայց թե՛ Իշխան Սաղաթելյանը, թե՛ Արթուր Վանեցյանը նորից հրավիրվել են ՀՔԾ՝ հայտնի չէ, թե ինչ հիմքով։

«Պայքարը շարունակվելու է, գերագույն խրտվիլակը պետք է հեռանա և վերջ»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը՝ հանրահավաքի ելույթներից կտրված ձայնով։

Իր ձերբակալությունը ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը միանշանակ համարում է քաղաքական։

Դատարանի որոշումը՝ ազատ արձակել ընդդիմադիր գործչին, նրանք մեկնաբանեցին այսպես՝ դատարանները հրաժարվեցին օգնել իշխանություններին, որ մեր հայրենիքը հեշտությամբ հանձնեն, շարունակությունը մնում է ժողովրդին։

Իբրև խոսքի եզրափակում Իշխան Սաղաթելյանը ևս մեկ անգամ վանկարկեց․ «Նիկո՛լ․ դավաճան»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30