Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2210, մահվան՝ 37 նոր դեպք
Հայաստանում նոյեմբերի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2210 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 101773-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 30 քաղաքացի, մահացածների թիվը 1506 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 7 դեպք: Նոյեմբերի 6-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 397 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 37 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1903-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 1647 է, ընդհանուր առողջացածներինը՝ 61782, փաստացի բուժվողներինը՝ 38088 (մեկ օրում ավելացել է 526-ով): Մեկ օրում արվել է 5202 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 428687 թեստ: