Լրագրողների եվրոպական ֆեդերացիայի արձագանքը Սաթիկ Սեյրանյանի նկատմամբ Ոստիկանության գործողությունների առնչությամբ

Լրագրողների եվրոպական ֆեդերացիան (EFJ) ՀՀ Ոստիկանությանը կոչ է անում դադարեցնել Սաթիկ Սեյրանյանի նկատմամբ ոտնձգությունները։

Այս մասին տեղեկանում ենք Լրագրողների եվրոպական ֆեդերացիայի (EFJ) և Լրագրողների եվրոպական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ռիկարդո Գուտիերեզի թվիթերյան պաշտոնական էջերից։

Հիշեցնենք, որ երեկ` ուշ երեկոյան, ոստիկաններն այցելել են Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ (ՀԺՄ) նախագահ, 168 ժամ թերթի և 168.am կայքի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանի բնակարան` հավանաբար որևէ հրապարակումը հեռացնելու հերթական ծանուցումները հանձնելու համար։

Նկատենք, որ նախկինում այդ ծանուցումները Ոստիկանությունը բերում էր խմբագրություն։

Տեսանյութեր

Լրահոս