
Նոյեմբերի 5. Պատմության հետագծով

– 1840 թ. նոյեմբերի 5-ին ծնվել է Գարեգին Սրվանձտյանը՝ հայ հոգեւորական, բանասեր-բանահավաք, ազգագրագետ, հասարակական գործիչ։ Համարվում է հայ բանահավաքների ու ազգագիրների ռահվիրան, որը ինքնօրինակ ձեւով դրսեւորել է 1850-1860-ական թթ. հայ ազգային լուսավորիչներին եւ 1870-1880-ականների լուսավորական դեմոկրատներին բնորոշ աշխարհայացքային գծերը։ Նրա գործունեությունն իր ապրած ժամանակաշրջանի հայ հասարակական մտքի առաջավոր գործիչների արծարծած ժողովրդական-հայրենասիրական եւ ազգային-ազատագրական գաղափարների յուրովի արձագանքն է։
– 1911 թ. նոյեմբերի 5-ին ծնվել է Բագրատ Իոաննիսյանը՝ գիտնական, կոնստրուկտոր, տեխնիկական գիտությունների պատվավոր դոկտոր (1964), Խորհրդային Միության սոցիալիստական աշխատանքի հերոս:
– 1927 թ. նոյեմբերի 5-ին ծնվել է Վանուշ Խանամիրյանը՝ պարի պետական անսամբլի մենակատար, գեղարվեստական ղեկավար։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ:
– 1948 թ. նոյեմբերի 5-ին ծնվել է Ռաֆայել Համբարձումյանը՝ պատմաբան, հասարակական գործիչ, հրապարակագիր, նժդեհագետ, պատմական գիտությունների թեկնածու։
– 1914 թ. նոյեմբերի 5-ին Մեծ Բրիտանիան Կիպրոսը հայտարարեց որպես իր մաս եւ Ֆրանսիայի հետ միասին պատերազմ հայտարարեց Օսմանյան կայսրությանը։
– 1992 թ. նոյեմբերի 5-ին Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները ստորագրեցին Տարածաշրջանային կամ ազգային փոքրամասնությունների եվրոպական խարտիան։
– 1935 թ. նոյեմբերի 5-ին թողարկվեց «Մոնոպոլիա» խաղը։