ԱԱՏՄ-ն դիտարկում է արցախցի մեր հայրենակիցների կացավայրերի սանիտարահիգիենիկ վիճակը

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) աշխատակիցները հակահամաճարակային կանոնների նկատմամբ հսկողության նպատակով նոյեմբերի 2-ին այցելել են Արցախից ժամանած մեր հայրենակիցների ժամանակավոր բնակության կացավայրեր Լոռու մարզի Փամբակ և Վահագնաձոր համայնքներում։

Ինչպես տեղեկանում ենք «Ֆեյսբուք»-ում ԱԱՏՄ-ի էջից, ուսումնասիրվել են ստեղծված սանիտարահիգիենիկ պայմանները, իրականացվել է իրազեկման աշխատանք: ԱԱՏՄ բժիշկ-համաճարակաբանների դիտարկմամբ՝ երկու կացավայրում էլ պայմանները բավարար են․ դրանք ապահովված են տաք և սառը ջրով, սանհանգույցները համապատասխանում են սահմանված նորմերի պահանջներին:

Այստեղ ապահովված են եղել բավարար քանակի դեղամիջոցներ, հեռավար ջերմաչափներ, անհատական պաշտպանիչ և ախտահանիչ պարագաներ:

Ըստ ԱԱՏՄ տեսուչների՝ հաստատությունները սահմանված կարգով ախտահանվում են, ունեն նաև մեկուսարաններ՝ հնարավոր վարակվածներին մեկուսացնելու համար:

Տեսչականի մասնագետները տրամադրել են իրազեկման թերթիկներ, ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանների ձևանմուշներ:

Տեսանյութեր

Լրահոս