Չինաստանը կասեցրել է ռուսաստանյան երեք նավերից բեռների ընդունումը COVID-19-ի պատճառով
Չինաստանի մաքսային մարմինները մեկ շաբաթով դադարեցրել են ռուսաստանյան երեք նավերից ներմուծման հայտարարագրերի ընդունումը ծովամթերքների արտաքին փաթեթավորման վրա կորոնավիրուս հայտնաբերելու պատճառով: Այդ մասին հաղորդվում է ՉԺՀ-ի գլխավոր մաքսային վարչության կայքում:
«Համաճարակի կանխարգելման եւ դրա դեմ պայքարի ու տնտեսական գործունեություն վարելու հարցերով զբաղվող Շանդունի նահանգի ղեկավար խումբը ծանուցել է, որ նուկլաինաթթուների նմուշների թեստը, որոնք վերցվել են այն ծովամթերքների արտաքին փաթեթավորումներից, որոնք ներմուծվել են ռուսաստանյան երեք ձկնորսական նավերից եւ Նիդեռլանդների սառնարանային պահեստներից մեկից, դրական արդյունք է տվել»,-ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:
Նշվում է, որ մաքսային մարմիններն ամբողջ երկրում հոկտեմբերի 27-ից մեկ շաբաթով կասեցնում են ներմուծման հայտարարագրերի ընդունումը Proekt-1Gela LTD., Darlallcsevnaush Flot, Guldran Gursaami LTD. նավերից եւ նիդեռլանդական մեկ սառնարանային պահեստից՝ Daalimpex Harlingen B.V-ից: Նշված ժամկետի լրանալուց հետո համապատասխան փաստաթղթերի գործունեությունն ավտոմատ կերպով կվերսկսվի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: