Բաժիններ՝

Ադրբեջանական խմբավորումները կարողացել են հասանելիություն ստանալ Հայաստանում մարդկանց տանը, խանութում և այլ վայրերում տեղադրված տեսախցիկներին, քանի որ դրանք բավականաչափ պաշտպանված չեն

Ադրբեջանցիները կարողացել են հասանելիություն ստանալ մարդկանց տանը, խանութում և այլ վայրերում տեղադրված տեսախցիկներին, քանի որ դրանք հասանելիություն ունեն համացանցին ու բավականաչափ պաշտպանված չեն:

Հարգելի քաղաքացիներ, ցանկանում ենք զգուշացնել թշնամու կողմից իրականացվող ևս մեկ վտանգավոր գործունեության մասին, որ կարող է վտանգի ենթարկել անձնական տվյալները և ոչ միայն։ Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից։

Վերջին շրջանում ադրբեջանական խմբավորումները Youtube-ում տեսանյութեր են հրապարակում, որոնք նկարահանված են Հայաստանում տեղադրված տեսախցիկներով։

Այսինքն՝ նրանք կարողացել են հասանելիություն ստանալ մարդկանց տանը, խանութում և այլ վայրերում տեղադրված տեսախցիկներին, քանի որ դրանք հասանելիություն ունեն համացանցին ու բավականաչափ պաշտպանված չեն։

Եթե կիրառում եք նման տեսախցիկներ, հորդորում ենք պաշտպանության համապատասխան միջոցառումներ անել, օրինակ՝ ընտրել ապահով գաղտնաբառ, եթե չեք կարողանում, կարող եք դիմել համապատասխան մասնագետների, կամ եթե չկա օգտագործման խիստ անհրաժեշտություն, կարող եք անջատել որոշ ժամանակով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս