Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2474, մահվան՝ 16 նոր դեպք

Հայաստանում հոկտեմբերի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2474 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 73 310-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 14 քաղաքացի, մահացածների թիվը 1145 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Հոկտեմբերի 23-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 329 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 16 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1474-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 489 է, ընդհանուր առողջացածներինը՝ 50 276, փաստացի բուժվողներինը՝ 21 560 (մեկ օրում ավելացել է 1969-ով): Մեկ օրում արվել է 5760 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 368 053 թեստ:

Տեսանյութեր

Լրահոս