Մահացել է ամերիկյան մուլտֆիլմի համար Սպիտակաձյունիկի նախատիպ դարձած դերասանուհին
Հոկտեմբերի 21-ին կյանքի 101-րդ տարում մահացել է պարուսույց եւ դերասանուհի Մարջ Չեմպիոնը, որի արտաքինը նախատիպ է ծառայել ամերիկյան Walt Disney ընկերության «Սպիտակաձյունիկը յոթ թզուկները»(Snow White and the Seven Dwarfs, 1937) մուլտֆիլմի գլխավոր հերոսուհու կերպարի համար: Այդ մասին հայտնել է The New York Times թերթը:
Թերթի տվյալներով՝ դերասանուհու մահը հավաստել է նրա որդի Գրեգը, որի հետ վերջին կես տարում նա ապրում էր Կալիֆոռնիայի նահանգում: Պարերի մարզչի դուստրը, որը 1919 թվականին ծնվել է Լոս Անջելեսում, իր պարապմունքներն սկսել է արդեն երեք տարեկանում, 1937 թվականին ամուսնացել է նկարիչ-մուլտիպլիկատոր Արթուր Բեբիթի հետ, որն ստեղծել է Գուֆֆիի պերսոնաժը, ինչպես նաեւ մասնակցել է «Սպիտակաձյունիկի» աշխատանքներին:
1947 թվականին ամուսնացել է մանկության ընկեր պարող Գովեր Չեմպիոնի հետ, որի հետ նրանք նկարահանվել են մի շարք ֆիլմերում եւ «Մարջ եւ Գովեր Չեմպիոնների շոուն» սեփական կատակերգական սերիալում: 1960 թականին բաժանվելով Գվերից՝ Չեմպիոնը 1977 թականին վերստին ամուսնացել է կինոյի եւ հեռուստատեսության ամերիկացի ռեժիսոր Բորիս Սագալի հետ: Անցյալ դարի 80-ական թվականներին պարարվեստ է դասավանդել Նյու Յորքում, երկար տարիներ եղել է ամերիկյան «Թոնի» բարձրագույն թատերական պարգեւի կոմիտեի կազմում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: