Արդյո՞ք մեր շահերից կլինի այս ձևաչափում հրադադարի գնալը. նման կերպ կարող է տրվել նոր` քառակողմ ձևաչափի անուղղակի մեկնարկը. Արմեն Պետրոսյան
Արևելագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վերջապես տեղի է ունեցել «այնքան սպասված» Էրդողան֊Պուտին հեռախոսազրույցը` թուրքական կողմի նախաձեռնությամբ։
Այսպիսով, պատերազմի հարցում շահագրգիռ բոլոր կողմերը հնարավոր ամենաբարձր մակարդակով զանգահարեցին Պուտինին, որը սկզբունքային հանգամանք է այս զարգացումներում։
Հեռախոսազրույցի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվության մեջ հատուկ ընդգծվել է մոսկովյան եռակողմ հանդիպման արդյունքում ձեռք բերված ու այդպես էլ ուժի մեջ չմտած հումանիտար հրադադարի կարևորությունը։ Այս համատեքստում, մեծ հավանականությամբ, ստվերում թուրքական կողմը կարող է հասնել Բաքվի կողմից հրադադարի ռեժիմի պահպանման երաշխավորմանը։ Եթե թուրք֊ադրբեջանական տանդեմը գնա նման քայլի, կստացվի, որ Մոսկովյան փաստաթղթի վրա մոտ մի շաբաթ անց ավելանում է նաև թուրքական կնիքը։
Հիմա հարց, արդյո՞ք մեր շահերից կլինի այս ձևաչափում հրադադարի գնալը։ Քանի որ նման կերպ, ըստ էության, կարող է տրվել նոր` քառակողմ ձևաչափի անուղղակի մեկնարկը, ինչին այդքան ձգտում են եղբայր բնապետները»: